вторник, 23 августа 2011 г.

ԿՈՉ ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՑ


Հրաժարականի մասին տեղեկությունները, որոնք արդեն հայտնվել են մի շարք ԶԼՄ-ներում, ստիպեցին Ժոզե Մոուրինյոին պարզաբանել հետևյալը. 
«Միայն ինձ չճանաչողները կարող են երազել, մտածել կամ երևակայել, որ ես կարող եմ թողնել «Ռեալ Մադրիդը» այս պահին: 
Կարծում եմ, շատերն էին զարմացած այն ֆուտբոլի որակից, որը ցուցադրեց «Ռեալ Մադրիդը» միջմրցաշրջանի ընթացքում, և զարմանալի կլիներ, որ ես այժմ թողնեի ակումբը: Անհնար է! 
Ես ունեմ հիանալի նախագահ, ով շատ խելացի է, և որի հետ ես լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ: Ես նաև ունեմ գլխավոր տնօրեն, ով 24 ժամ աշխատում է ակումբի համար, այնպես որ մնալու իմ դրդապատճառները հսկայական են, և ես ավելի շատ եմ մադրիդիզմով ներշնչված, քան որոշ կեղծ մադրիդիստներ: 
Անհնար է, որ ես լքեմ ակումբը, անհնար է!
Ես նաև ցանկություն ունեմ ներողություն խնդրել բոլոր մադրիդիստներից անցած խաղում իմ պահվածքի համար: Որոշ մարդիկ կարողանում են ընդունել կեղծավորությունը ֆուտբոլում` ի տարբերություն ինձ: Նրանք թաքցնում են իրենց իրական դեմքերը և միայն թունելների ներսում են շշուկով արտահայտվում: 
Ես չգիտեմ ինչ բան է կեղծավոր լինելը և չեմ էլ ուզում իմանալ:
Լավագույնն եմ ցանկանում բոլորին: Կհանդիպենք վաղը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Комментариев нет:

Отправить комментарий