«Ինչ-որ մեկը օգտագործել է իմ նախկին հեռախոսահամարը և տարածել է կեղծ լուրեր»,- ասել է Մոուրինյոն:
Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է վաղը կեսգիշերն անց կայանալիք «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթի շրջանակներում անցկացվող «Ռեալ»-«Գալաթասարայ» հանդիպմանը, իսկ մինչ այդ «Canal +» հեռուստաընկերությունը լուրեր է տարածում այն մասին, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է լքել «Ռեալը»:
Այս նորությունը սկսել է անհանգստացնել ԶԼՄ-ներին: «Radio MARCA»-ն կապնվել է Մոուրինյոյի հետ, որպեսզի պարզի այդ լուրերի ճշմարիտ լինելը, բայց վերջինս կտրականպես հրաժարվել է այդ խոսքերից, թե իբր նա պատրաստվում է հեռանալ Մադրիդից, և հայտարարել, որ շարունակում է մնալ «Ռեալում»: «Canal Plus»-ին ուղարկել են կեղծ հաղորդագրություն:
«Երբ ես նոր էի տեղափոխվել Մադրիդ, երկու ամիս օգտագործում էի այդ հեռախոսահամարը, սակայն հետո փոխեցի այն և վերցրեցի նոր հեռախոսահամար: Արդեն գրեթե մեկ տարի կլինի, ինչ ես փոխել եմ հեռախոսահամարս: Ինչպես տեսնում եք իմ նախորդ հեռախոսահամարը հիմա օգտագործվում է այլ մարդու կողմից: Հաղորդագրությունը ուղարկվել է նախորդ հեռախոսահամարից և տարածվել է այս կեղծ լուրը»,- նշել է Մոուրինյոն:

Комментариев нет:
Отправить комментарий