Այս դեպքում մինչև Նեյմարի հավանական տեղափոխությունը (դեկտեմբերից ոչ շուտ) թիմի հարձակվողները կլինեն Կարիմ Բենզեման ու Գոնսալո Իգուաինը: Մանոլիտոն այս շաբաթ վարձավճարային հիմունքներով կտեղափոխվի «Տոտենհեմ»: Իսկ մադրիդյան ակումբի ալտերնատիվ հարձակվողը կլինի Ալվարո Մորատան:
Ադեբայորը չտեղավորվեց ժամանակի մեջ: Նա ոչ միայն չստացավ Մոուրինյոյի թիմին միանալու մասին հաղորդող բաղձալի զանգը «Ռեալից», այլ նաև ապարդյուն սպասեց այդ մասին հաղորդող՝ «Բեռնաբեուից» ուղարկված հասարակ SMS հաղորդագրության: Հիմա նա պետք է կայացնի այլ որոշում, որը այդքան էլ նրա սրտով չէ:
Ստանալով մերժում «Ռեալից» Ադեբայորը ստիպված այս շաբաթ կընդունի «Տոտենհեմի» առաջարկը: Ժոզե Մոուրինյոն ընդունում է, որ այս տարի էլ կունենա ընդամենը երկու նոմինալ հարձակվող: Ամբողջ անցած տարին նրա միակ պահանջը այդ երրորդ հարձակվողն էր, ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա աշխատեց այդ ուղղությամբ, բայց ի վերջո նորից մնաց երկու հարձակվողով: Իսկ ձմռանը, քանի որ վնասվածք ուներ Իգուաինը, «Ռեալը» ուղղակի ուրիշ ելք չուներ, քան Մանոլիտոյին վարձավճարով վերցնելը:
Ի՞սկ այս տարի ինչը փոխվեց, որ տոգոլեզցուն չեն ուզում բերել թիմ: Իհարկե, Նեյմարի հավանական տեղափոխությունը: Մարզչական շտաբը մտածում է, որ հունվարին, երբ կգա Նեյմարը, Ադեբայորը ավելորդ բեռ կդառնա թիմի համար: Այդ իսկ պատճառով էլ «Բեռնաբեուից» այդպես էլ չզանգեցին Ադեբայորին:
Ակումբի ղեկավարությունը, իր հերթին, համոզված է, որ նախքան Նեյմարի տեղափոխությունը Բենզեման ու Իգուաինը պատվով կկատարեն իրենց պարտականությունները:

Комментариев нет:
Отправить комментарий