воскресенье, 21 августа 2011 г.

ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄԸ. ՇԱՀԻՆԸ ԳՐԵԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է


Սպասվում է, որ խաղացողի նորամուտը կլինի «Գալաթասարայի» հետ խաղում:
Այսօր թիմը նորից շարունակել է նախապատրաստվել «Սանտիագո Բեռնաբեուի անվան գավաթի» խաղին, ու կրկին առանց Շահինի, Գրաներոյի, Ալթինթոփի ու Խեդիրայի:
Չնայած որ Նուրի Շահինը մոտ է վերականգնվելուն, դեռ չի կարող միանալ խաղընկերներին: Նա շարունակում է հստակ կանոնակարգով վերականգնվել ծնկային հոդի վնասվածքից:
Երկրորդ օրն անընդմեջ մարզմանը չմասնակցեց Սամի Խեդիրան, ով հարբուխով է հիվանդ: Իսկ ահա Գրաներոն ու Ալթինթոփը մարզվեցին մարզասրահում:
Մոուրինյոն, ով առավոտյան ներկա էր եղել «Կաստիլյայի» խաղին, մարզմանը ներգրավել էր 20 խաղացողներին, ինչպես նաև կանտերանոներ Մանդիին, Մերչանին, Մենդեսին ու Նոբլեխասին: Միևնույն ժամանակ դարպասապահներին մարզում էր Սիլվինյո Լոուրոն:
Նախավարժանքից հետո թիմը անցավ արագության բարելավման ու ֆիզիկական կոփվածության մակարդակը բարձրացնող վարժությունների: Քանի որ առաջին տուրը չկայացավ գործադուլի պատճառով, Մոուրինյոն որոշեց նախապես չպլանավորված մարզման ժամանակ թիմին բաժանել երկու մասին ու փորձարկել հարվածներ դարպասին:

Комментариев нет:

Отправить комментарий