Սամուել ԷտոՕ՛ին վաճառելուց հետո «Ինտերը» նորից թակեց «Ռեալի» դռները: Մասիմո Մորատին կարծում է, որ Կական իդեալական տարբերակ է: Արսեն Վենգերը իր հերթին ցանկանում է Կակային տեսնել իր թիմում: «Ինտերը» հույս ունի այս շաբաթ ավարտել Կակայի տեղափոխությունը: Սամուել ԷտոՕ՛ի տեղափոխությունից հետո իտալական ակումբը պետք է ակտիվանա տրանսֆերային շուկայում, ու Մասիմո Մորատին նորից հիշել է Կակայի մասին: Հունիսի կեսերին նրա թիմը առաջին անգամ էր կապնվել «Ռեալի» հետ, իսկ հիմա անելու է երկրորդ փորձը: Վերջին երկու ամիսներին իրավիճակը չի փոխվել երկու ակումբների համար էլ: «Ռեալը» ամենաքիչը պահանջում է 40 մլն եվրո, իսկ «Ինտերը» պատրաստ է վճարել 30 մլն եվրո, որը ստացավ ԷտոՕ՛ին վաճառելուց հետո: «Ինտերը» այս ամառ երկու տարբեր առաջարկներ էր արել՝ 30 մլն եվրո կամ փոխանակություն Մայկոնի հետ առանց հավելավճարի: Առաջինը մերժվեց, քանի որ գումարը չէր բավարարում «Ռեալին», իսկ Մայկոնին Մոուրինյոն այլևս չի ցանկանում տեսնել իր թիմում: Բայց նշվում է նաև, որ հիմա «Ռեալը» պատրաստ է բանակցել նույնիսկ 30 մլն եվրոյի դեպքում: Եվ սա այն դեպքում, երբ 40 մլն առաջարկները արդեն իսկ մերժվել էին:

Комментариев нет:
Отправить комментарий