Մեսութ Օզիլի հիանալի խաղով գերվել են ոչ միայն միլիոնավոր երկրպագուներ, այլ նաև «Ռեալի» նախկին խաղացողներից ոմանք, որոնց թվում է մասնավորապես Գուտին:
«Ռեալի» աստղը Օզիլն է: Ինձ մեծ բավականություն է պատճառում նրա խաղին հետևելը»,-ասել է Գուտին:
Օզիլը փայլեց «Սարագոսայի» դեմ խաղում, որում թիմը հաղթեց 6-0 հաշվով: Եվ նրա խաղի մասին խաղից հետո խոսում էին բոլոր երկրպագուները: Եվ ինչպես նշել է Marca-ի խմբագիր Սանտիագո Սեգուրոլան խաղի հետխաղյա վերլուծությունում, «Օզիլը այնպես էր տեղաշարժվում մեդիապունտայի դիրքում, որ մրցակիցները նույնիսկ չէին երևում»:

Комментариев нет:
Отправить комментарий