«Ռեալ Մադրիդի» առաջին գոլը Լա Լիգայի 2011-12 խաղարկությունում նաև Կրիշտիանու Ռոնալդուի 100-րդ գոլն էր ակումբ գալուց հետո: Պորտուգալացի կիսապաշտպանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ երեկվա խաղում ու 115 խաղերում արդեն ունի 102 գոլ: Նրա հարվածներից ամենաշատը տուժել են «Վիլյառեալը», «Խետաֆեն» ու «Մալագան»՝ յոթական անգամ յուրաքանչյուրը:
Ռոնալդուն իր առաջին գոլը ակումբի կազմում խփել է 2009 թվականի հուլիսի 28-ին «Լիգա դե Կիտոյի» դարպասը: Ռոնալդուն երկու անգամ պոկեր է գրանցել՝ «Ռասինգի» ու «Սևիլիայի» հետ խաղերում, բայց նաև հեղինակ է շատ կարևոր գոլեր, որոնցից կարևորագույնը Copa del Rey-ի եզրափակչում «Բարսելոնայի» դարպասը խփած հաղթական գոլն էր:

Комментариев нет:
Отправить комментарий