вторник, 23 августа 2011 г.

Շահինը վերականգնվում է վնասվածքից


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Նուրի Շահինը արդեն սկսել է մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը վնասել էր ծունկը հինգ շաբաթ առաջ, ինչի պատճառով բաց է թողել «Ռեալի» ասիական շրջագայությունը։

Սպասվում է, որ Շահինը կարող է մեկնարկել «Ռեալի» կազմում արդեն իսկ չորեքշաբթի «Գալաթասարայի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա Մադրիդում Սանտիագո Բերնաբեուի գավաթի շրջանակներում։ Սակայն այդ մասին որոշումը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կընդունի վերջին պահին, երբ որոշի արժե՞ արդյոք ընկերական հանդիպման ժամանակ ռիսկի տակ դնել կիսապաշտպանի առողջությունը։

Հիշեցնենք, որ Շահինը այս տարի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։

Комментариев нет:

Отправить комментарий