вторник, 23 августа 2011 г.

Մոուրինյոն քննադատել է Կասիլյասի խաղաղասիրությունը


«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել այն, որ թիմի ավագ Իկեր Կասիլյասը զանգահարել է «Բարսելոնայի» խաղացողներ Չավիին և Պույոլին, հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունից հետո Կասիլյասը զանգահարել է հավաքականի իր թիմակիցներին՝ երկու գրանդերի միջև բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով։

Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Կասիլյասի գործողությունները կարող են որակվել այնպես, որ «Արքայական ակումբն» իրեն մեղավոր է համարում «Նոու Կամպում» կատարվածի համար։

Մոուրինյոն վստահ է, որ դրա կարիքը չկար, հատկապես այն բանից հետո, երբ «կապտանռնագույների» առաջատարներ Չավին և Պիկեն նրան մեղադրել էին իսպանական ֆուտբոլը պառակտելու մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий