вторник, 23 августа 2011 г.

Կական կփորձի նվաճել Մոուրինյոյի վստահությունը


Կական ցրել է բոլոր կասկածներն այն մասին, որ ինքը կարող է տեղափոխվել «Ինտեր» կամ «Միլան»՝ հայտարարելով, որ նա մնում է Մադրիդի «Ռեալում», հաղորդում է football.ua-ն։

Հիշեցնենք, որ վերջերս իսպանական Marca-ն հայտնել էր, որ բրազիլացուն հնարավոր է ձեռք բերեն «ներաձուրիները», ովքեր Սամուլ Էտո՛Օի վաճառքից մեծ գումար են աշխատելու։ Սակայն «Միլանի» նախկին խաղացողը հերքել է այս լուրերը։

«Ես միայն մի նպատակ ունեմ՝ մնալ Մադրիդում և նվաճել գլխավոր մարզչի վստահությունը»,-Milannews.it-ի հետ զրույցում հայտարարել է Կական։

Комментариев нет:

Отправить комментарий