вторник, 23 августа 2011 г.

Կասիլյասը ընթրիք է կազմակերպելու Ռեալի և Բարսելոնայի խաղացողների մասնակցությամբ


Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը որոշել է ընթրիք կազմակերպել ազգային հավաքականի որոշ խաղացողների մասնկացությամբ, հայտնում է Marca-ն։

Ընթրիքի ժամանակ, որը տեղի կունենա Չիլիի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ իսպանացիներիհանդիպման նախօրեին, ներկա կգտնվեն հիմնականում Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները։

Հարկ է նշել, որ իսպանացիների մոտ դա ավանդույթ է. ազգային հավաքականի հանդիպումից մեկ օր առաջ մի խումբ խաղացողներ հավաքվում են ընթրելու։ Սակայն այս անգամ դա նաև այլ նպատակներ ունի. փորձ կկատարվի Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալի» և «Բարսելոնայի» հանդիպման ժամանակ հայտնի իրադարձություններից հետո վերջ դնել պատերազմին։

Комментариев нет:

Отправить комментарий