вторник, 23 августа 2011 г.

Մոուրինյո. Ես չեմ հեռանա. ոչ մի դեպքում


«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, չսպասելով հաջորդ մամուլի ասուլիսին, ակումբի պաշտոնական կայքի միջոցով պատասխանել է իր հեռանալու մասին երեկ տարածված լուրերին, հաղորդում է eurosport.ru-ն։

«Միայն նրանք, ովքեր չեն ճանաչում ինձ, կարող են երազել, ենթադրել կամ պարզապես հավատալ, որ այս պահին ես կարող եմ լքել ակումբը...

Ես վստահ եմ, որ շատերը զարմացած էին՝ տեսնելով, թե «Ռեալն» ինչ արդյունավետ նախապատրաստական շրջան անցկացրեց։ Նույն մարդիկ կզարմանան, եթե ես հեռանամ։ Դա անհնար է։

Ես հիանալի հարաբերությունների մեջ եմ նախագահի հետ։ Ավելին՝ մենք ընկերներ ենք։ Բացի այդ, ես միշտ կարող եմ հույսս դնել գլխավոր տնօրենի վրա, ով օրը 24 ժամ աշխատում է ակումբի համար։ Այնպես որ ես դեռ մեծ մոտիվացիա ունեմ։

Ես չեմ հեռանա. ոչ մի դեպքում։

Բացի այդ, ուզում եմ ներողություն խնդրել մեր բոլոր երկրպագուներից՝ վերջին հանդիպմանը իմ պահվածքի համար, միայն նրանցից։ Որոշ մարդիկ ավելի արագ են վարժվում կեղծավորությանը, քան ես։ Մինչդեռ նրանք թաքցնում են իրենց դեմքը և խոսում են շշուկով ինչ–որ տեղ թունելներում։

Ես չեմ ուզում կեղծավոր լինել։ Չեմ ուզում»։

Комментариев нет:

Отправить комментарий