вторник, 23 августа 2011 г.

ՇԱՀԻՆԸ ԵՎ ԽԵԴԻՐԱՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՄԲԻՆ



Մադրիդի «Ռեալը» շարունակում է պատրաստվել Չորեքշաբթի կայանալիք «Սանտիագո Բեռնաբեոյի գավաթի» խաղին, որում Բլանկոսների մրցակիցը կլինի թուրքական «Գալաթասարայը»: Նուրի Շահինը միացավ թիմին և մարզվեց թիմակիցների հետ նույն ծրագրով: Ալվարո Արբելոան բաց թողեց մարզումը` աջ ծնկի հատվածում ցավերի պառճառով: Գրաներոն և Ալթինթոփը մարզվեցին հատուկ ծրագրով: 
Առաջին թիմի 19 խաղացողներին մարզման ժամանակ միացել էին նաև կանտերանոներ Մենդեսը, Մերչանը, Մեխիասը, Ալեքսը, Նաչոն և Մորատան: Թիմը բաժանվեց 3 խմբի` կանտերանոները վերականգնողական վարժություններ էին անում երեկվա խաղից հետո, Կասիլիասը, Ադանը և Մեխիասը գնդակով և առանց գնդակի վարժություններ էին անում դարպասապահների մարզիչ Սիլվիո Լոուրոյի հսկողության տակ, իսկ մնացածները կատարում էին ձգող և տաքացնող վարժություններ և մշակում էին տակտիկական հնարքներ: Այնուհետև 2 խմբերը միացան և սկսեցին հարվածներ կատարել դարպասին:

Комментариев нет:

Отправить комментарий