«Երկու խաղերում էլ մենք շատ լավ խաղացինք ու հեռանում ենք այստեղից գլուխներս բարձր պահած»:
«Մենք լուրջ խաղ խաղացինք այստեղ ու տանը: Մենք չհաղթեցինք տիտղոսը, բայց ցուցադրեցինք շատ լավ խաղ: «Բարսելոնան» մեզ գերազանցեց միայն արդյունավետությամբ, քանի որ կարողացավ օգտագործել իր շանսերից առավելագույնը: «Ռեալը» լավ տպավորություն գործեց ու գործի նկատմամբ մեծ լրջություն ցուցաբերեց, այնպես որ ոչ մեկ չի կարող մեզ մեղադրել ինչ-որ բանում»:
«Սրա նման խաղերում, երբ վճռվում է տիտղոսը ճակատագիրը, միշտ էլ ազատություն են ստանում նյարդերն ու կրքերը: Ինչ տեղի է ունեցել դաշտում, մնացել է դաշտում: Ես չեմ ուզում որևէ համեմատություն անեմ: Մենք համերաշխ ենք ու շատ ենք աշխատում, մենք այստեղ ենք, որ «Ռեալ Մադրիդին» հասցնենք դեպի գագաթը»:
«Մրցաշրջանը շատ երկար է, ու մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք հետզհետէ մեր մրցակիցներին ավելի լավ ենք ճանաչում ու խաղերին պատրաստվում ենք լրիվ այլ կերպ»:
«Մենք ներողություն ենք խնդրում մեր համախոհներից այն բանի համար, որ տիտղոսը տուն չբերեցինք: Հուսով ենք, որ նրանք կշարունակեն աջակցել մեզ»:

Комментариев нет:
Отправить комментарий