Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղից հետո Իկեր Կասիլյասը ու Խաբի Ալոնսոն խոսեցին լրագրողների հետ:
Իկեր Կասիլյաս.
«Ակնհայտ է, որ միշտ կա կոնֆլիկտ: Մարսելոյի խախտումը այնքան կոպիտ չէր, որքան թվում էր: Դեղին քարտը արդարացի կլիներ: Մրցավարության մասին մենք շատ երկար ենք խոսել սրանից առաջ: Ամեն դեպքում ուզում եմ շնորհավորել մրցակցին»:

Խաբի Ալոնսո.
«Սա ամոթ է: Մենք ավելի ուրախ կլինեինք, եթե հաղթեինք: Դա տեղի չունեցավ, բայց ամեն դեպքում խաղը շատ ինտենսիվ ստացվեց: Մենք տնօրինում էինք այն, ու ավելի լավ խաղ ցուցադրեցինք ու ավելի մեծ նպատակամղվածություն ցուցաբերեցինք երկրորդ կեսում: Մենք հիմա տխուր ենք, բայց մենք շատ լավ արդյունքի հասանք: Մենք երկու հիանալի խաղ խաղացինք «Բարսելոնայի» դեմ, իսկ հիմա ուզում ենք շնորհավորել նրանց: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. առջևում կա դեռ 9 ամիս»:

«Ես հեռու էի ու չտեսա, թե ինչ կատարվեց խաղավերջում: Բայց ինձ համար պարզ է, որ ամեն ինչ լարվեց, երբ Մարսելոն ստացավ կարմիր քարտ: Կրկնապատկերները ավելի լավ կարող են ցույց տալ եղելությունը»:

Комментариев нет:
Отправить комментарий