пятница, 19 августа 2011 г.

Ռաուլը կարող է տեղափոխվել Մալագա


«Մալագան» հետաքրքրված է «Շալկեի» հարձակվող Ռաուլի ծառայություններով, հաղորդում է sports.ru-ն՝ հղում անելով Bild-ին։

Կողմերի միջև բանակցությունները կարող է արագացնել այն փաստը, որ «Մալագայի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ֆերնանդո Յերոն, ով «Ռեալում» եղել է Ռաուլի թիմակիցը։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է բունդեսլիգալի երկու հանդիպման և աչքի է ընկել մեկ գոլով։

Комментариев нет:

Отправить комментарий