Ժոզե Մոուրինյոն Վալդեբեբասում ներկա էր «Կաստիլյայի» առաջին խաղին այս մրցաշրջանում: «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում Մոուրինյոն ականատես եղավ «Կաստիլյայի» առաջին հաղթանակին ու ուշադրությամբ հետևեց պատանի մադրիդիստների խաղին: Մոուրինյոն, շատ լավ տեղեկացված լինելով կանտերանոների մասին, այս միջմրցաշրջանում օգտագործեց 6 խաղացողների «Կաստիլյայից» (Մեխիաս, Խեսուս, Նաչո, Խեսե, Խոսելու), ինչպես նաև Մորատային հայտավորեց սուպերգավաթի պատասխան խաղում: Ներկա էին նաև Աիտոր Կարանկան ու Ռուի Ֆարին:
Նշենք, որ Կաստիլյան հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը խաղի 11-րդ րոպեին խփեց Խոսելուն: Խաղը անցավ «Կաստիլյայի» խաղային ու տարածքային առավելությամբ:

Комментариев нет:
Отправить комментарий