Կարիմ Բենզեման մինչմրցաշրջանի ընթացքում վաստակեց Ժոզե Մոուրինիոյի վստահուտթունը իր գերազանց արդյունավետությամբ և նպատակասլացությամբ: Ֆրանսիացին դաշտում անցկացրել է 619 րոպե, ավելի շատ քան մնացած ֆուտբոլիստները: Նրան հետևում են Ռոնալդուն, Օզիլը և Ֆաբիո Կոենտրաոն: Վերջինս նորեկներից ամենաշատ խաղաժամանակ անցկացրածն է, իր ունիվերսալության շնորհիվ:
Բենզեման նաև թիմի լավագույն ռմբարկուն է խփած 9 գնդակով և կատարած 6 գոլային փոխանցումներով: Անցյալ տարի այս ժամանակ Բենզեման խաղադաշտում անցկացրել էր 5 խաղ և ընդամենը 209 րոպե: Սա ավելի լավ է ցույց տալիս թե ինչքան է աճել ֆրանսիացին այս մեկ տարվա ընթացքում:
Մոուրինիոն նաև շարունակում է խաղաժամանակ տրամադրել կաստիլիացիներին: Այս ամառ արդեն 6-ը խաղացել են առաջին թիմում, որոնցից ամենաշատ խաղաժամանակ ստացել են Նաչոն և Խեսեն:

Комментариев нет:
Отправить комментарий