Sky Sport Italia-ն հաղորդում է, որ Լեոնարդոն ցանկանում է «Միլանի» սիրված նախկին ֆուտբոլիստին տեսնել իր ակումբի կազմում «Park des Princes»-ում, քանի որ նրանք փորձում են վերջին ձեռքբերումն անել նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ֆրանսիական «Պարիս Սեն Ժերմենը» չի դադարում ցույց տալ, որ ամառային ծախսերի ժամանակահատվածն ավարտվել է, քանի որ նրանք շարունակում են բանակցությունները «Ռեալ Մադրիդի» խաղացող Կակայի հետ:
Sky Sport Italia-ն հաղորդում է, որ ֆրանսիական ակումբը նոր միջոցներ է փնտրում 29-ամյա ֆուտբոլիստին «Բեռնաբեուից» հեռու պահելու համար:
Ժոզե Մորինիոյի հետ խոսելուց հետո նախկին «Միլանի» ֆուտբոլիստն ասել է, որ ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում:
Թեև Կական մոտ էր գտնվում կրկին «Սան Սիրո» վերադառնալուն, բայց Ադրիանո Գալիանին ասաց, որ դա անհնար է, չնայած որ Ջենարո Գատուզոն և Ֆիլիպո Ինձագին երկուստեք շտապեցնում էին ակումբին նրա հետ համաձայնության գալու համար:
Լեոնարդոն, ով «Միլանում» աշխատում էր Կակայի հետ, այժմ ձգտում է հետ բերել բրազիլացուն «Ա Սերիայի» չեմպիոնական հավակնորդների՝ ֆուտբոլիստի համար մղվող պայքարից դուրս մղվելուց հետո:
Լեոնարդոն Կակայի մեծ երկրպագուն է և այս ամռան 43 մլն. արժողությամբ գործարքից հետո՝ «Պալերմոյից» Խավիեր Պաստորեի հետ, նա դեռ հակված է ձեռք բերել ավելի շատ տաղանդավոր խաղացողներ:
Վերջերս Լեոնարդոն հայտարարել էր, որ «ՊՍԺ»-ի համար նոր խաղացողներ ձեռք բերելու հարցը փակված է, բայց ավելացրել է, որ լավ հնարավորությունները հաշվի կառնվեն:

Комментариев нет:
Отправить комментарий