23 ֆուտբոլիստներ գտնվում էին Մոուրինյոյի տրամադրության տակ: Խեդիրան հարբուխի պատճառով բաց է թողել մարզումը:
«Ռեալը» Սուպերգավաթի խաղարկությունից հետո երկրորդ մարզումը անցկացրեց Վլադեբեբասում: Թիմը պատրաստվում է «Սանտիագո Բեռնաբեուի» գավաթին, որի շրջանակներում մրցելու է թուրքական «Գալաթասարայի» հետ: Հանդիպումը կկայանա չորեքշաբթի տեղի ժամանակով 22:30-ին (Երևանում՝ 01:30-ին): Խեդիրան հարբուխի պատճառով բաց է թողել մարզումը, իսկ Գրաներոն, Շահինը և Ալթինթոփը շարունակում են վերականգնվել: Մոուրինյոյի տրամադրության տակ կային 23 ֆուտբոլիստներ, այդ թվում էին նաև կանտերանոները:
Մարզմանը առաջին թիմից մասնակցեցին 18 ֆուտբոլիստներ, իսկ կանտերանոներից` Մեխիասը, Մերչանը, Մենդեսը, Մանդին «Կաստիլյա»-ից և Նոբլեխասը «Ռեալ Մադրիդ Ց»-ից: Օդի ջերմաստիճանը եղել է 40 աստիճան ցելսիուս:
Ֆուտբոլիստներին մարզում էր Ռուի Ֆարիան, իսկ դարպասապահներին` Սիլվինիո Լոուրոն: Թիմը մարզման ժամանակ բաժանվեց երկու խմբի և կատարեց բազմաթիվ վարժություններ:
Բացակայում էին` Գրաներոն, Շահինը և Ալթինթոփը, ովքեր շարունակում են ապաքինվել, իսկ Խեդիրան հարբուխի պատճառով բաց է թողել մարզումը:

Комментариев нет:
Отправить комментарий