Հոլանդացի խաղացողը չի մտնում Ժոզե Մոուրինյոյի պլանների մեջ, իսկ «Հերկուլեսում» մեկ տարի վարձավճարով խաղալուց հետո նա փորձում է վերջնականապես հեռանալ ակումբից, քանի որ ընդամենը մեկ տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ: Նա մոտ է կանգնած «Գալաթասարային»:
Վերջին ժամերին «Ռեալը» ակտիվ աշխատում էր Ռոյստոն Դրենտեի հեռանալու ուղղությամբ, ու կարծես թե նրա համար նոր ակումբ գտնվել է՝ «Գալաթասարայը» Թուրքիայից:
Մինչև վերջին պահը «Ռեալի» ղեկավարները սպասում էին ամենաշահավետ առաջարկին, և տրանսֆերային շուկայի փակվելուց մեկ օր առաջ կարծես թե Դրենտեն, ում հետ պայմանագիրը դեռ գործում է ևս մեկ տարի, հեռանում է:
Դրենտեն, ում ժամանակին «Ռեալը» «Ֆեյենորդից» գնել էր 13 մլն եվրոյով, չկարողացավ ամրապնդվել «Ռեալի» կազմում, իսկ «Հերկուլեսի» հետ անհաջողության մատնվելուց հետո նա կորցրեց նույնիսկ նվազագույն շանսերը Մոուրինյոյի վստահությունը վաստակելու համար: Նա մարզվում էր բոլորից առանձին, չխաղաց ոչ մի րոպե միջմրցաշրջանային խաղերում: Նա հեռանում է:

Комментариев нет:
Отправить комментарий