Ֆրանսիացին, որը նաև խաղացել է «Չելսիում» և «Արսենալում», պատրաստ է ընդունել շաբաթական 100.000 ֆունտ աշխատավարձով պայամանագիրը: «Տոտտենհեմը» համաձայնեցրել է գործարքի արժեքը՝ 10 միլիոն եվրո, և մոտ օրերս կարող է պայմանագիր ստորագրել «Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Լասանա Դիարայի հետ:
«Տոտտենհեմը» կարող է պայմանագիրը ստորագրել հինգշաբթի, սակայն ֆրանսիացին չի կարողանա խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկուշաբթի կայանալիք հանդիպմանը: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստներին հայտավորելու ժամկետն այս շաբաթ արդեն անցել է:
«Ռեալ Մադրիդը» նշել է, որ կընդունի առաջարկներ 10 միլիոնի սահմաններում և թույլ է տվել «Տոտտենհեմին» բանակցություններ վարել Լասի հետ, որը մոտ է համաձայնեցնելու պայմանագրի անձնական կետերը:
«Տոտտենհեմը» վերջապես կարող է ձեռք բերել Դիարային, ինչը չի հաջողվել Հարի Ռեդնապին անցած երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում:
«Տոտտենհեմի» ղեկավարությունը վստահեցնում է, որ Լասը չի գալու՝ փոխարինելու Լուկա Մոդրիչին, որը կարող է հեռանալ թիմից այս ամառ:
Դիարան հիասթափվել էր նրանից, որ չէր հայտնվում հիմնական կազմում և շահագրգիռ էր վերադառնալ Պրեմիեր Լիգա: «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հստակ հասկացնել էր տվել՝ ֆրանսիացի հենակետայինը չի մտնում իր ապագա ծրագրերի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий