понедельник, 22 августа 2011 г.

ԲԵՆԶԵՄԱՆ ԵՎ ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱԶՄԵԼ ԵՆ ՄԱՀԱՑՈՒ ԴՈՒԵՏ


«Ռեալ Մադրիդի» երկու գոլահարները միջմրցաշրջանում միասին խփել են 17 գնդակ, ավելի քան մնացած Լա Լիգայի թիմերի լավագույն զույգերը: 
«Ռեալ Մադրդիը» խփել է միջինը երեք գոլ մեկ խաղում 2011/12 միջմրցաշրջանում, հիմնականում շնորհիվ Կարիմ Բենզեմայի և Կրիշտիանու Ռոնալդուի: Սերուցքայինները խփել են 31 գնդակ՝ մինչ օրս խաղացած յուրաքանչյուր խաղում խփելով 2-ից ոչ պակաս: 
Հատկապես Կարիմ Բենզեման անցկացրեց փայլուն միջմրցաշրջան: Նա ակտիվորեն մասնակցում էր թիմի բոլոր խաղերին և հեղինակել է 9 գնդակ՝ երեք խաղերում դառնալով դուբլների հեղինակ: Խեդիրան, Կալյեխոնը, Օզիլը և Կրիշտիանու Ռոնալդուն գոլեր են խփել շնորհիվ ֆրանսիացու փոխանցումների (վերջին երկուսը դա արել են երկու անգամ): 
Կրիշտիանու Ռոնալդուն անցկացնում է հիանալի հատված իր կարիերայում, չէ որ նա խփել է 40 գնդակ Լա Լիգայի անցած մրցաշրջանում: Պորտուգալացին գոլեր է խփում ամենատարբեր իրավիճակներում՝ գլխով, տուգանայիններից, թե՛ աջ, թե՛ ձախ ոտքերով: Նա խփել է ութ գնդակ ինը խաղերում և կատարել է կրնկով փայլուն գոլային փոխանցում Բենզեմային չինական «Հուանչժու Էվերգրանդեի» դեմ խաղում:

Комментариев нет:

Отправить комментарий