Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Անտոնիո Սուբիսարետան խոստովանել է, որ սարսափած է «Ռեալի» մարզչի ցուցադրած վարքից:
«Բարսելոնայի» սպորտային տնօրենը բացահայտել է, որ ակումբը չի պատրաստվում բողոքել «Արքայական» թիմի գլխավոր մարզչի դեմ՝ անցյալ շաբաթ, Իսպանիայի Սուպերգավաթային պատասխան խաղում կատարվածի համար:
Հիշեցնենք, որ Մարսելոյի ու Սեսկ Ֆաբրեգասի բախման ընթացքում Ժոզե Մոուրինյոն մատը մտցրել էր կատալոնական ակումբի մարզիչ, Խոսեպ Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի աչքը:
«Ես երբևէ չեմ տեսել նման բան իմ կարիերայի ընթացքում: Սակայն «Ռեալ Մադրիդը» պետք է վերլուծի, թե ինչ է տեղի ունեցել և որոշում կայացնի այդ մասին, թե ինչ գործողություններ է ձեռնարկելու: Եթե ոչինչ չպատահի, այսպես լինի, մենք կշարժվենք առաջ»,- սպորտային տնօրենի խոսքերը մեջբերում է Televisio de Catalunya-ն:
«Թիմի նախագահ Սանդրո Ռոսելը, գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Տիտո Վիլանովան ու Ես զրուցեցինք այս հարցի շուրջ ու բոլորս եկանք ընդհանուր հայտարարի՝ համաձայնելով այն հարցի շուրջ, որ կարիք չկա բողոքելու ընդդեմ «Ռեալի»

Комментариев нет:
Отправить комментарий