Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է թանկ վճարել Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովայի նկատմամբ արարքի համար, հաղորդում է football.ua-ն։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարգապահական գործ է հարուցել սուպերգավաթի խաղավերջում կատարված իրադարձություններից հետո։ Հիշեցնենք, որ ծեծկռտուքի ժամանակ Մոուրինյոն մատը մցրել էր Վիլանովայի աչքը։
Ֆեդերացիայի կանոնադրության 98-րդ և 100-րդ կետերի համաձայն պորտուգալացի մասնագետը կարող է որակազրկվել 4-12 խաղով, իսկ Վիլանովան, 111 և 112 կետերի համաձայն, պատասխան արարքի համար կարող է պատժվել 4 խաղով։

Комментариев нет:
Отправить комментарий