Կապված Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման հետ՝ կարգապահական գործ բացել Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ խաղից հետո, «Ռեալ Մադրիդը» ցանկանում է ասել հետևյալը.
1. «Ռեալ Մադրիդը» պատրաստ է հենց սկզբից ցուցաբերել պատրաստակամություն ու պատասխանատվություն, որ չբորբոքի որոշ իրադարձություններից հետո առաջացած կրքերը:
2. «Ռեալ Մադրիդը» խորապես զարմացած է, թե ինչու է խաղից միայն 5 օր հետո բացվում կարգապահական գործ, այն էլ միայն այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հասարակայնորեն ֆեդերացիային նման քայլի գնալու կոչ է անում:
3. «Ռեալ Մադրիդը» ցանկանում է, որ կարգապահական գործի ժամանակ լիովին բացահայտվի այն, ինչ տեղի է ունեցել խաղի ժամանակ ու դրանից հետո: Ակումբը ցանկանում է, որ ուշադրության արժանանան նաև սադրանքները, սիմուլյացիաները, վիրավորանքները ու ագրեսիան, որին մեր թիմի խաղացողները ու մարզչական շտաբը ենթարկվել են ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարան տանող թունելում: Այս պահերը, ցավոք սրտի, հանգեցրին այն ամեինին, ինչ տեղի ունեցավ վերջում:
4. «Ռեալ Մադրիդը» շարունակելու է պաշտպանել այս կազմակերպության հիմնարար արժեքները ու մշտապես ձգտելու է լավագույն հարաբերությունները հաստատել ակումբի ու համաշխարհային կազմակերպությունների միջև:

Комментариев нет:
Отправить комментарий