Լա Լիգայի ֆուտբոլիստների գործադուլը շարունակվում է, քանզի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան և Ֆուտբոլիստների իսպանական ասոցիացիան կրկին չկարողացան համաձայնության գալ:
Վեց ժամյա հանդիպումից հետո համաձայնություն ձեռք չի բերվել գործադուլը մինչև շաբաթվա վերջ կասեցնելու հարցով: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Լուիս Աստիազարանը նշել է, որ երկու կողմերը դեռևս հեռու են ընդհանուր հայտարարի գալուց:
«Հանդիպումը շատ ինտենսիվ էր: Մենք միշտ աշխատում ենք հետևել մեր դիրքորոշմանը»-ասել է Աստիազարանը իսպանական մամուլին:
«Ես դեռ չեմ կարող ասել, թե կլինեն արդյոք առաջնության խաղեր /այս շաբաթվա վերջին/: Մենք հուսով ենք, սակայն կան տարաձայնություններ, որոնք պետք է հարթվեն»:
Խաղացողների գործադուլը հանգեցրեց նրան, որ առաջնության մեկնարկը անցած շաբաթ հետաձգվեց: Ֆուտբոլիստների իսպանական ասոցիացիան պահանջում է ստեղծել երաշխավորված ֆոնդ, այն դեպքում, եթե ակումբները սնանկ հայտարարվեն, ու ֆուտբոլիստները կարողանան աշխատավարձ ստանալ ու խզել իրենց պայմանագրերը, եթե գումար չստանան երեք ամիս անընդմեջ:

Комментариев нет:
Отправить комментарий