Մոտ 12 տարի առաջ «Սան Մամեսում» իր նորամուտը նշած երիտասարդը շարունակում է նորանոր ռեկորդներ սահմանել: Իկեր Կասիլյասը «Լա Ռոմարեդա» մարզադաշտում անցկացրեց իր 421-րդ պաշտոնական խաղը Լա Լիգայում, ինչով նա գերազանցեց Սանտիագո Կանիսարեսին, ով 6-րդ տեղում էր խաղերի քանակով:
1992 թվականի սեպտեմբերի 12-ին 18 ամյա Իկեր Կասիլյասին առաջին անգամ վստահվեց տեղը դարպասում: Եվ դրանից հետո կայացավ 421 պաշտոնական խաղ Լա Լիգայում Իկերի մասնակցությամբ: Այս ցուցանիշով Իկերը գերազանցեց Սանտի Կանիսարեսին, ով ամենաշատ խաղեր խաղացած դարպասապահների ցուցակում 6-րդն էր: Լեգենդար Ռիկարդո Սամորան անցկացրել է 455 խաղ ու ցուցակում հաջորդն է:
Մի պահ աչք գցելով «Ռեալի» վիճակագրությանը՝ կարելի է մի քանի բան փաստել: Իկեր Կասիլյասը այդ 421 խաղերից 419-ում եղել է մեկնարկային կազմում, անցկացրած խաղերից 267-ը (63%) հաղթել է: Երեկ «Լա Ռոմարեդայում» նա 142-րդ անգամ անառիկ պահեց սեփական դարպասը:

Комментариев нет:
Отправить комментарий