Ինչպես վստահեցնում է բրազիլական “Estadao”-ն, «Ռեալը» հետաքրքրվում է «Սան Պաուլոյի» 19-ամյա կիսապաշտպան Լուկասի ծառայություններով: Ըստ այս պարբերականի՝ Ֆլորենտինո Պերեսն արդեն նախնական համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ՝ մոռանալով Նեյմարին գնելու տարբերակի մասին: Այս երկու ֆուտբոլիստները մրցակցության մեջ են Բրազիլիայի ներկայիս ֆուտբոլի ամենավառ աստղը համարվելու համար:
Լուկասը մինչև 2015թ. երկարաձգել էր «Սան Պաուլոյի» հետ պայմանագիրը: Նրա տրանսֆերն արժե 80 մլն. եվրո, և «Ռեալը» ստիպված կլինի ավելի հարմար գումարի բանակցություններ վարել բրազիլական ակումբի հետ: Վերջերս «Սան Պաուլոն» մերժել էր Լուկասի համար «Ինտերի» 25 մլն. եվրոյի առաջարկը: Ինչքանով կարողացել է ճշտել AS-ը, Լուկասին են պատկանում տրանսֆերային իրավունքների 30%-ը: Մնացած մասը պատկանում է նրա ակումբին, որը, ըստ որոշ լուրերի, բանավոր համաձայնության է եկել Լուկասի հետ ու Օլիմպիական խաղերից հետո նրան կթողնի տեղափոխվել այլ ակումբ:
Լուկասի ներկայացուցիչը նույն Նեյմարի ներկայացուցիչն է՝ Վագներ Ռիբեյրոն: Պերուում կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությանը Նեյմարն ու Լուկասը փայլեցին՝ չեմպիոնություն պարգևելով Բրազիլիայի հավաքականին:Նեյմարը ինը գոլի հեղինակ դարձավ այս մրցաշարում, իսկ Լուկասը ավելի շատ աչքի ընկավ օգտակար գործողություններով ու Ուրուգվայի դեմ եզրափակիչ խաղում երեք գոլ հեղինակելով:
2011թ. սեպտեմբերի 11-ին Լուկասը իր առաջին գոլը խփեց Բրազիլիայի մեծահասակների հավաքականում: Լոնդոնի Օլիմպիական խաղերին կրկին հանդես է գալու Նեյմարի հետ միասին:

Комментариев нет:
Отправить комментарий