суббота, 17 марта 2012 г.

«ԱՊՈԵԼԸ» ԵՎ՛ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ Է, ԵՎ՛ ԳՈՀ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ ԽԱՂԱԼՈՒ ԱՌԻԹՈՎ





















Փորձելու են առավելագունը ներդնել «արքայական» թիմի հետ հակամարտությունում:
Կիպրոսի «Ապոելի»՝ ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Ռեալի»  մրցակցի ներկայացուցիչները կիսով չափ հուսահատված, կիսով չափ գոհ են «Ռեալի» դեմ խաղալու համար:
«Թիմի այսքան աշխատանքից ու ջանքերից հետո հույս ունեի, որ մեզ ավելի բարենպաստ մրցակից բաժին կհասներ: Բախտը չժպտած մեզ»,-նշել է «Ապոելի» գլխավոր մարզիչ Իվան Ջովանովիչը:««Ռեալը» աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկն է, և մեզ համար մեծ պատիվ է նրանց դեմ խաղալը»,-ավելացրել է սերբ մարզիչը:
«Իհարկե «Ռեալը» ֆավորիտ է, բայց այդ երկու հանդիպումները մեր ողջ տարվա աշխատանքի արդյուքն են լինելու: Առավելագույնն ենք ներդնելու այդ պայքարում»,-նշել է Ջովանովիչը, որի թիմը այս տարվա ՉԼ-ի անակնկալ նորեկներից մեկն էր:
Իր հերթին «Ապոելի» փոխնախագահը նշել է. «Մեր թիմը մյուս փուլում հայտնվելու քիչ հավանականություն ունի: Մեզ համար արդեն իսկ մեծ արդյունք էր քառորդ եզրափակիչ հասնելը և որ բոլորը մեզ կոչեն «տարվա թիմ»: Իհարկե կուզենայինք խուսափել «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ խաղալուց»:
«Ապոելն» երրորդ անգամ է մեկնելու Մադրիդ՝ 2009թ. Մադրիդի «Ատլետիկոյի» ու 2010թ.«Խետաֆեի» դեմ խաղալուց հետո:      

Комментариев нет:

Отправить комментарий