вторник, 20 марта 2012 г.

ԿԱՍԻԼՅԱՍ. «ԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԴԱՐՁՆՈՒՄ ԳՈՒԱՐԴԻՈԼԱՅԻ ԱՍԱԾՆԵՐԻՆ»


Մադրիդի «Ռեալի» փորձառու դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ինքը ոչ մի ուշադրություն չի դարձնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլայի ասածներին, տեղեկացնում է TribalFootball.com-ը:
Գուարդիոլան շարունակաբար ասում է, որ «Ռեալն» արդեն Լա Լիգայի չեմպիոն է:
«Ես ուշադրություն չեմ դարձնում, թե Գուարդիոլան ինչ է ասում: Ես միայն ուշադրություն եմ դարձնում իմ մարզիչի ասածներին: Ես երբեք ամեն ինչ ավարտված չեմ համարել: Մենք մինչ այս պահը վաստակել ենք առաջին տեղը, և կպայքարենք պահպանել այն»,- ասել է Կասիլյասը:

Комментариев нет:

Отправить комментарий