вторник, 20 марта 2012 г.

Կասիլյասը պատրաստվում է ամուսնանալ


Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշել է ամուսնության առաջարկ անել իր ընկերուհի հեռուստահաղորդավարուհի Սառա Կարբոներոյին: Զույգը պատրաստվում է ամուսնանալ այս ամռանը, հաղորդում է gazeta.ru-ն: 

Սակայն ինքը` ֆուտբոլիստը, առայժմ չի բացահայտում բոլոր գաղտնիքները. «Իրականում, մենք դեռ չենք որոշել ստույգ օրը, - ասել է Կասիլյասը, - նախատեսում էինք հուլիսին` Եվրոպայի առաջնությունից հետո, սակայն հետո մտափոխվեցինք, իսկ թե ինչ որոշեցինք` չեմ ասի: Բայց մի անհանգստացեք, ամուսնությանը ոչինչ չի սպառնում, այն կայանալու է»:

Երիտասարդ զույգն այժմ զբաղված է նախապատրաստական աշխատանքներով: Վերջիններս նախատեսում են նաև տուն գնել Տոլեդոյում:

Комментариев нет:

Отправить комментарий