пятница, 16 марта 2012 г.

Խոսեպ Գվարդիոլա. «Եզրափակչում «Ռեալի» հե՞տ, ես նույնիսկ հնարավոր կիսաեզրափակչի մասին դեռ չեմ մտածել»

Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այսօր կայացած Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի վիճակահանությունը:

- «Միլանն» ուժեղագույն թիմերից մեկն է, նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն, որպեսզի կարողանաս հաղթել Չեմպիոնների լիգան, պետք է հաղթես ուժեղագույններին, «Միլանը» նրանց թվում է:

Եզրափակչում «Ռեալի» հե՞տ, ես նույնիսկ հնարավոր կիսաեզրափակչի «Չելսի», թե «Բենֆիկա» մասին դեռ չեմ մտածել: Մեզ չափազանց անհաշտ դիմակայություն է սպասվում «Միլանի» հետ:

Ակումբի ղեկավարությանն ասել եմ, որ չեմ ուզում երկարաձգել պայմանագի՞րը: Ես թիմի ղեկավարության հետ այդպիսի բան չեմ խոսել,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն: 

Комментариев нет:

Отправить комментарий