Արդեն 86 օր է, ինչ Շահինին խաղալու հնարավորություն չի տրվում: Նա վերջին անգամ մասնակցել է դեկտեմբերի 20-ին Արքայական գավաթի «Պոնֆեռադինայի» դեմ խաղին: Նա Մոուրինյոյի կողմից ամենաքիչ խաղաժամանակ ստացած դաշտի ֆուտոբոլիստն է: Նա ընդհանուր առմամբ 364 րոպե է խաղացել, այսինքն՝ հնարավոր խաղաժամանակի միայն 9,6%-ը: «ԲԿՄԱ»-ի դեմ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն բացատրել էր. «Շահինին ոգեշնչում ենք, բայց խաղաժամանակ դեռ չենք կարող տալ»:
Շահինի դեբյուտից՝ նոյեմբերի 6-ից հետո «Ռեալը» 26 հանդիպում է անցկացրել, և թուրք ֆուտբոլիստը մասնակցել է դրանցից միայն 5-ին՝ «Օսասունայի», «Դինամոյի», «Այաքսի» ու«Պոնֆեռադինայի» դեմ երկու խաղերին:
Գերմանական Բունդեսլիգան զարդարող ֆուտբոլիստը այժմ դարձել է «Ռեալի» պահեստայինների նստարանի անբաժան մասնիկը՝ մի քանի անգամ էլ ընդհանրապես հայտացուցակի մեջ չմտելով (կամ մարզչի որոշմամբ, կամ վնասվածքի պատճառով):
Չնայած ակումբում իր պասիվ վիճակին, Շահինը մասնակցել էր Թուրքիայի հավաքականի վերջին խաղին՝ խաղալով 85 րոպե ու լավ տպավորություն թողնելով:

Комментариев нет:
Отправить комментарий