Մալագայի դեմ Իսպանիայի առաջնության հերթական տուրի հանդիպումից առաջ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները մարզաշապիկների միջոցով իրենց աջակցությունը հայտնեցին Բարսելոնայի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալին, ով լյարդի փոխպատվաստման վիրահատության պետք է ենթարկվի և Բոլթոնի ֆուտբոլիստ Ֆաբրիս Մուամբային, ով այժմ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում պայքարում է կյանքի համար:
Մարզաշապիկի մի կողմում Animo Abidal գրությունն էր, իսկ մյուս կողմում` Get Well Soon Muamba էր գրված:
Մուամբայի նախկին խաղընկեր Գարի Քեհիլը ցուցադրեց Pray 4 Muamba գրությամբ շապիկը: Մրցավարը, որպես հարգանքի նշան, նրան դեղին քարտ ցույց չտվեց, ինչպես սովորաբար արվում է մարզաշապիկը հանելու դեպքերում:
Յուվենտուսի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն հայտարարել էր, որ Ֆիորենտինայի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակը նվիրվում է Մուամբային:


Комментариев нет:
Отправить комментарий