Իկեր Կասիլյասը կիսվեց «Մալագայի» հետ անցկացրած խաղի մասին իր տեսակետներով լրատվամիջոցների առաջ:
«Մեզ համար իրոք շատ դժվար է խաղի հենց վերջում գոլ ընդունել, սակայն մենք չպետք է մտահոգվենք, մենք պարզապես պետք է մտածենք մեր հաջորդ հանդիպման մասին: Մենք ֆիզիկապես լավ մարզավիճակում ենք գտնվում: Ի վերջո մենք չէինք կարող խուսափել Կասորլայի հիանալի գոլից: Ես շնորհավորում եմ նրան այդ գոլի համար: Մենք շատ հնարավորություններ ունեինք խաղն ավարտել ի օգուտ մեզ, սակայն չկարողացանք և այդ իսկ պատճառով էլ պարտվեցինք: Երբեմն էլ պետք է պարտվես, որպեսզի կարողանաս առաջ նայել` մտածելով հետագա խաղերի մասին»:
«Այժմ մենք պետք է մտածենք չորեքշաբթի կայանալիք «Վիլյառեալի» հետ հանդիպման մասին, քանզի նրանք կարող են շատ բարդություններ առաջացնել մեզ համար` այն վատ իրավիճակից դուրս գալու համար, որում նրանք այժմ գտնվում են»:
«Մենք երբեք չենք մտածել, որ կհաղթենք Լիգան, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խաղում մենք պետք է պայքարենք մեր տեղի համար: Մենք Պատրաստվում ենք բարդ հանդիպումներ անցկացնել արտագնա խաղերում և այժմ պետք է կենտրոնանանք միաժամանակ յուրաքանչյուրի վրա: Մենք ցանկանում ենք կրկին հաղթել: Մենք 10 միավորի առավելություն ունեինք և շատ դժվար է մեզ համար այդ տարբերությունը կրճատել երկուսով, սակայն առջևում դեռ 11 խաղ կա և մենք կանենք ամեն ինչ հաղթանակի համար: Մենք պետք է միասնական լինենք մեր երկրպագուների հետ: Մենք հասկանում ենք, որ «Բեռնաբեուի» երկրպագուները շատ պահանջկոտ են»:


Комментариев нет:
Отправить комментарий