воскресенье, 11 марта 2012 г.

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԼԱ ԼԻԳԱՅԻ ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԻՆ ԷԼ ԳՈԼ Է ԽՓԵԼ

«Բետիսը» այն միակ ակումբն էր, որի դարպասը Ռոնալդուն երբեք չէր կարողացել գրավել, մինչ Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բետիս» հանդիպումը, որի ընթացքում նա դարձավ դուբլի հեղինակ:
Վերջին 6 խաղերի ընթացքում պորտուգալացին առանց գնդակի չի հեռացել խաղադաշտից և Լա Լիգայի 89 հանդիպումներում 98 գոլի հեղինակ է դարձել: Անցած մրցաշրջանում նա նվաճեց Պիչիչին և «Ոսկե Խաղակոշիկը»` Լա Լիգայում սահմանելով անհավանական ռեկորդ` 40 գոլ մեկ մրցաշրջանում:

Комментариев нет:

Отправить комментарий