среда, 28 марта 2012 г.

ԿԱԿԱ. «ՈՒՐԱԽ ԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԻՆՁ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿԻ ԼԱՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ»


Ռիկարդո Կական, ով փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում, վերլուծեց հանդիպումը լրատվամիջոցների հետ:

«Ես և Մարսելոն խաղադաշտ դուրս եկանք՝ իրականացնելու բարդ առաջադրանքներ: Երջանիկ եմ, որ լավ օգտագործեցի ինձ հատկացված խաղաժամանակը և վճռական պահին օգնեցի «Ռեալ Մադրիդին»: Ես կամաց-կամաց ավելի լավ կօգտագործեմ այն հնարավորությունները, որոնք կունենամ: Ես երբեմն ավելի շատ եմ խաղում, քան ուրիշները, բայց ես ուրախ եմ հաղթանակի համար:
Մենք գիտեինք այն դժվարությունների մասին, որոնք ծառանալու էին «Ապոելի» հետ խաղին: Նրանք խաղի հաշիվն այդպես երկար պահեցին այն պատճառով, որովհետև լավ էին կատարում իրենց աշխատանքը: Սա դեռ առաջին խաղն էր, և ամեն ինչ դեռ ավարտված չէ: Մենք, ճիշտ է, առավելություն ունենք երկրորդ խաղից առաջ, բայց մենք պիտի խաղանք:
Մարզչական անձնակազմն ու խաղացողները որոշեցին, որ լավագույն տարբերակը, որ կլիներ թիմի համար «Վիլյառեալի» դեմ խաղից հետո, մամլո ասուլիս չտալն էր: Մենք քայլ առ քայլ վերադառնում ենք այն նորմային, որն ունեինք»,- եզրափակել է Կական:

Комментариев нет:

Отправить комментарий