вторник, 27 марта 2012 г.

ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՄԵՆՔ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ՈՒՆԵՆՔ «ԱՊՈԵԼԻ» ՆԿԱՏՄԱՄԲ»


«Մենք ֆավորիտ ենք այս խաղում, բայց մեզ անկասկած դժվար խաղ է սպասում»: 

«Երբ դուք նայեք «Ապոելի» խումբը, դուք կհասկանաք նրանց արժեքը: Նրանք պայքարում են ամեն խաղում և ենթադրում, որ ամեն ինչ հնարավոր է ֆուտբոլում: Բոլորը ենթադրում են, որ «Ապոելի» հետ խաղը հեշտ է լինելու, բայց այդպես չէ: Մենք ուզում ենք լավ արդյունքի հասնել Նիկոսիայում, որպեսզի հեշտ լինի Մադրիդում: «Ապոելը» շատ հեռուն է հասել: Նրանք կանգնեցրին «Լիոնին», «Պորտուին» և Դոնեցկի «Շախտյորին»: Մեր պատմությունը և ֆինանսական պոտենցիալը մեզ դարձնում են ավելի ուժեղ, բայց ֆուտբոլը և մենք մեծ հարգանք ունենք նրանց նկատմամբ: Մեզ սպասում է դժվար խաղ»:
«Մորաիսը խաղացել է «Չելսիում» իմ գլխավորությամբ: Նա խաղացել է 1/4 եզրափակիչում «Բավարիայի» դեմ, և ես հույս ունեմ, որ նա կխաղա մեր դեմ այսօր: Ես ներկա պահին ուրախ եմ պորտուգալացի խաղացողների համար»:
«Մրցավարը չի լինի խոչընդոտ ինձ համար: Ես կարծում եմ, որ խաղացողները կլինեն հանդիպման աստղերը, այլ ոչ թե մրցավարը»:
«Դժվար կլինի խաղալ Նիկոսիայում: Դժվար էր «ԲԿՄԱ»-ի դեմ խաղալը, և մենք պետք է վճռեինք խաղի ելքը Մադրիդում: Մենք կփորձենք լավ արդյունքի հասնել Նիկոսիայում, բայց ես ենթադրում եմ, որ խաղը կլինի շատ դժվար, և խաղի վճռորոշ մասը Մադրիդում կլինի ավելի հեշտ»:
«Կոենտրաոն հիանալի խաղացող է: Նրան պետք է ավելի շատ խաղաժամանակ, և ամենի ինչ լավ կլինի: Բոլոր մեր խաղացողները պատրաստ են խաղալ, բայց որոշ խաղացողներ` վերջին ժամանակ ունեցել են ավելի քիչ խաղաժամանակ: Մենք կփորձենք հասնել կիսաեզրափակիչ երկրորդ տարին անընդմեջ»:
«Գրաներոն լավ տարբերակ է փոխարինելու Խաբի Ալոնսոին: Նա հավասարակշռված է, բայց չի կարելի ասել, որ մեկնարկային խաղացող է: Նա ամեն պահի պատրաստ է դաշտ դուրս գալու, երբ մենք ասենք»:

Комментариев нет:

Отправить комментарий