понедельник, 19 марта 2012 г.

Ռոնալդուն մրցավարին վախկոտ է անվանել


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն «Ռեալ» - «Մալագա» հանդիպումից հետո (1:1), գլխավոր մրցավար Այսու Գամեսին մեղադրել է վախկոտության մեջ, հաղորդում է AS-ը:

Ըստ Ռոնալդուի մրցավարը մի քանի դրվագներում քաջություն չունեցավ կանոնների խախտում արձանագրել:

Սակայն պորտուգալացի հարձակվողը միայն մրցավարին չէ, որ մեղադրել է: Նա կորցրած միավորների մեջ տեսել է նաև իր թիմի մեղքը` ասելով, որ իրենք չպետք է մեկ գնդակով բավարարվեին:

Комментариев нет:

Отправить комментарий