«Մալագայի» դեմ խաղից հետո «սպիտակների» ֆուտոլիստներ Պեպեն և Ալոնսոն կիսվել են իրենց տեսակետներով:
Ալոնսոն ափսոսում է այն բոլոր դրվագների համար, որոնք նրանք չկարողացան հաջողությամբ ավարտել երկրորդ խաղակեսում. «Ամոթ կլիներ, եթե մենք չընդունեինք այդ գոլը, որովհետև մենք ողջ խաղի ընթացքում շատ սխալներ արեցինք: Ամեն դեպքում, ոչինիչ չի պատահի, քանի որ առջևում դեռ շատ հանդիպումներ կան»- նշել է Ալոնսոն:
«Նրանք լավ խաղ ցուցադրեցին: Մենք շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք դրանցից օգտվել երկրորդ անգամ: Չնայած 8 միավորի տարբերության, մենք պետք է առաջ գնանք կամաց-կամաց: Կշարունակենք որքան հնարավոր է գնալ առաջ և հաղթել խաղ առ խաղ»,- ավելացրել է Ալոնսոն:
Պեպեն գնահատեց հանդիպման դժվար ընթացքը. ««Մալագային» դասում եմ ամենաուժեղ հակառակորդների շարքին: Մենք վերահսկում էինք խաղը: Պետք է առաջ շարժվենք և մտածենք հաջորդ հանդիպումների մասին: Գիտենք, որ «Մալագան» մեծ թիմ է»- ասել է պաշտպանը:
Ինչպես Ալոնսոն , այնպես էլ իր խաղընկեր Պեպեն ափսոսում է վերջին րոպեներին հաղթանակը ձեռքից բաց թողնելու համար. «Մեզ համար շատ հնարավորություններ ստեղծվեցին, որպեսզի արդյունքի հասնենք, սակայն սա ֆուտբոլ է: Պետք է առաջ շարժվենք, որպեսզի հասնենք մեր նպատակին»- ավարտել է Պեպեն:


Комментариев нет:
Отправить комментарий