«Օզիլը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե արդեն չի դառել»:
«Անարդարացի են Տոռեսի հանդեպ: Նա ավելի մեծ վստահության է արժանի»:
«Ուզում ենք կրկին բարձրացնել Եվրոպայի գավաթը»:
«Եթե հավաքականի մարզիչները շարունակեն ինձ վստահել, սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունը չի լինի»:
Իկեր Կասիլյասը մասնակցեց Ֆրանկֆուրտում կայացած “Hyundai”-ի կազմակերպած միջոցառմանը, որը Եվրո 2012-ի հովանավորներից մեկն է: Կասիլյասի հետ միասին արարողությանը ներկա էին Կարիմ Բենզեման, Լուկաշ Պոդոլսկին, Ջուզեպպե Ռոսսին և այլոք:
Կասիլյասը չի վախենում Կլասիկոներից: «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը համոզված է, եթե ՉԼ-ի շրջանակներում հերթական Կլասիկոն կայանա, դա ոչ մի ազդեցություն չի ունենա Իսպանիայի հավաքականի խաղի վրա:
«Ինչպես բազմիցս համոզվել ենք, Կլասիկոները մնում են առաջնության սահմաններում ու չեն անդրառանում հավաքականի վրա: Սակայն հիմա չէի ցանկանա, որ «Ռեալ»-«Բարսելոնա»հանդիպումների թիվը ավելանա, ինչպես եղավ անցած մրցաշրջանի ՉԼ-ի շրջանակներում: Այնուամենայնիվ, մենք բոլորս ընկերներ ենք ու մի շիշ Կոկա-կոլա խմելով՝ ամեն ինչ մոռանում ենք: Բացի ակումբներից, մենք պաշտպանում ենք նույն երկրի դրոշը ու բոլորս ձգտում ենք ևս մեկ անգամ բարձրացնել Եվրոպայի գավաթը: Ամեն ինչի մասին արդեն խոսվել է, խնդիրներ չունենք: Իր ժամանակին մտածում ենք հավաքականի շահերի մասին, բայց հիմա կենտրոնացած ենք ակումբների վրա: Երբ գա Եվրոպայի առաջնության ժամանակը, կմոռանանք մնացած ամեն ինչ»:
Կասիլյասին հարցրին նաև նրա խաղընկեր Օզիլի մասին. «Նա ֆենոմեն է, անչափ կարևոր ֆուտբոլիստ մեզ համար: Օզիլը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե արդեն չի դառել: Նրան գնելու որոշումը շատ խելացի քայլ էր ակումբի կողմից»:
«Արքայական» թիմի ավագը գովեց նաև Կրիշտիանու Ռոնալդուին. «Երբեք նրա մակարդակի ֆուտբոլիստ չէի տեսել: Նա ֆանտաստիկ արդյունքներ է ցուցադրում: Ճիշտն ասած, չէի մտածում, որ այսքան կարճ ժամանակահատվածում կարող էր նման տպավորիչ թվեր գրանցել ու թիմում այսպիսի տեղ զբաղեցնել: Նա նույնիսկ գերազանցել է այնպիսի ֆուտբոլիստին, ինչպիսին էր բրազիլացի Ռոնալդոն: Եթե Եվրո 2012-ում մեր դեմ խաղա, հուսով ենք՝ նման լավ մարզավիճակում չի լինի»:
Կասիլյասը խոսեց Տոռեսի մասին. «Մարդիկ արագ են մոռանում այն ամենը, ինչ նա արել է հավաքականի համար: Անարդարացի են նրա հանդեպ: Տոռեսը ավելի մեծ վստահության է արժանի»:
Հավաքականի հետ ունեցած նպատակները պարզ են. «Ուզում ենք կրկին գլխավերևում պահել Եվրոպայի գավաթը: Պարտավոր ենք նորից պայքարել դրան հասնելու համար: Շատ եմ ցանկանում կրկին բարձրացնել այդ գավաթը»:
«Եթե ինձ մնա, սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունը չի լինի: Թե այդպես ստացվի, ապա պատճառը մարզչի վստահությունից զրկվելը կլինի: Դարպասապահը ավելի երկար խաղալու հնարավորություն ունի: Ինչ էլ լինի, կարծում եմ՝ Եվրոպայի երկու առաջնության մասնակցելը լավ արդյունք է»:

Комментариев нет:
Отправить комментарий