пятница, 16 марта 2012 г.

ՎԻԴԵՈ 2012/ ՀԻԱՆԱԼԻ ԱՆՑՅԱԼԸ, ՓԱՌԱՀԵՂ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱՆ





















Ընդամենը երեք տարի առաջ ֆուտբոլային աշխարհը հետևում էր աշխարհի ուժեղագույն աջ կիսապաշտպանի ելույթներին: Ընդամենը երեք տարի առաջ ֆուտբոլային հասարակությունը հետևում էր համաշխարհային ֆուտբոլի պատմության  լավագույն պրոգրեսներից մեկի իրականացմանը:
Երեք տարի անց պատկերը բացառապես նույնն է, և ոչինչ չի փոխվել: Ինչպես բազմիցս նշել ենք լավ ֆուտբոլիստներ շատ կան. բացառիկ ֆուտբոլիստները եզակի են: Եթե հիշենք, որ Լեո Մեսսին ընդամենը 25 տարեկան է, իսկ Կրիշտիանուն՝ 27, ապա կարող ենք առանց կասկածների փաստել, որ բացառիկ երկիշխանությունը ֆուտբոլիստների անհատական պայքարում դեռ երկար կպահպանվի: Այս պահին աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չի կարող համեմատվել նրանց հետ:
Եթե հաշվի առնենք, որ ՄԵԾՆ ԶԻԴԱՆԸ իր ֆանտաստիկ կարիերայի ամենալուսավոր էջերը սկսել է գրել 26-27 տարեկանում, ապա կհասկանանք, որ Կրիշտիանուն իրոք բացառիկություն է և դեռ երկար ճանապարհ ունի: 
Միգուցե կրկնվենք, սակայն պարտավոր ենք հավաստիացնել, որ նույնիսկ նրանք, ովքեր ոչ միանշանակ վերաբերմունք ունեն Ռոնալդուի վարքի, գործողությունների, Մեսսիի հետ համեմատության արդյունքների վերաբերյալ, չեն կարող  ժխտել պորտուգալացու մեծագույն պրոֆեսիոնալ լինելու փաստը:

Օրեցօր համացանցում ավելանում են պորտուգալացու փառահեղ կարիերայի մասին պատմող վիդեոները…մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից բովանդակալից. իսկ մեզ մնում է միայն ճիշտ ժամանակին դրանք ներկայացնել ձեր ուշադրությանը:


Комментариев нет:

Отправить комментарий