воскресенье, 11 марта 2012 г.

ԻԳՈՒԱԻՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Գոնսալո Իգուաինը բացեց «Բետիսի» դեմ խաղի հաշիվը` խփելով հանդիպման առաջին գոլը: Նա վերլուծել է խաղը լրատվամիջոցների առաջ: 

«Գիտեինք, որ դժվարություններ լինելու էին: Իսկապես դժվար խաղ էր, որը կարող էր երկու կողմերի համար էլ լավ ավարտվել, բայց ամենակարևորն այն է, որ կարողացանք պահպանել առաջատարի մեր դիրքերը»: 

«Ես փորձում եմ կատարել իմ աշխատանքը, գոլեր խփել և օգնել թիմին հաղթանակ տոնել: Մենք հիմնականում պարտվում էինք «Բետիսի» դեմ խաղերում, բայց այժմ մենք հաղթել ենք նրանց` վստահության և մի փոքր էլ բախտի շնորհիվ»: 

«Հաղթանակը շատ կարևոր է առաջատարի դիրքերը պահպանելու համար: Մենք վաստակեցինք 3 միավոր, որը մեզ հնարավորություն տվեց մեկ խաղով ևս մոտենալ հաղթանակին»: 

«Ես չեմ պատրաստվում խոսել իմ ապագա կարիերայի մասին: Ես պարզապես իմ ողջ ուժերով կնվիրվեմ «Ռեալ Մադրիդին», որն այժմ ամենակարևորն է: Հիմա մենք պետք է կենտրոնանանք Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դեմ մեր խաղի վրա»:

Комментариев нет:

Отправить комментарий