воскресенье, 11 марта 2012 г.

ԿՈԵՆՏՐԱՈՆ ԱՅՍՕՐ ԴԱՌՆՈՒՄ Է 24 ՏԱՐԵԿԱՆ


«Ռեալում» իր առաջին մրցաշրջանում պորտուգալացին այս պահի դրությամբ մասնակցել է 25 խաղի:

Այսօր Ֆաբիո Կոենտրաոն դառնում է 24 տարեկան: Պորտուգալացին անցած ամառ «Բենֆիկայից» տեղափոխվեց «Ռեալ» և դեռևս 25 հանդիպում է անցկացրել իր ներկայիս թիմի կազմում: Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Մոուրինյոյի համար թիմի կարևոր խաղացողներից է: Նա Կոենտրաոյին խաղադաշտի դարբեր դիրքերում կարող է օգտագործել, և ամեն անգամ պորտուգալացին արդարացնում է Ժոզե Մոուրինյոյի սպասելիքները:
Կոենտրաոն ծնվել է 1988թ. մարտի 11-ին, Վիլա դո Կոնդեում (Պորտուգալիա): Նա դեռ պատանի տարիքից համարվում էր պորտուգալական ֆուտբոլի ապագան և 18 տարեկանը դեռ չլրացած  տպավորիչ խաղ էր ցուցադրում «Ռիո Ավեում»: Այնուհետև նա հայտնվեց «Բենֆիկայում», սակայն առաջին կարևոր փորձությունը Կոենտրաոյի համար 2010թ.-ի Աշխարհի առաջնությունն էր:
Այս մրցաշրջանի մեկնարկին Ֆաբիո Կոենտրաոն տեղափոխվեց «Ռեալ»՝ դառնալով կարևոր մասնիկ Մոուրինյոյի թիմի համար: «Արքայական» թիմում իր դեբյուտը պորտուգալացին նշել է 2011թ.-ի օգոստոսի 14-ին՝ Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնայի» դեմ խաղում:

Комментариев нет:

Отправить комментарий