среда, 24 августа 2011 г.

ՖԵԼԻՊԵ ՄԵԼՈ. «ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՎ ԵՍ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՄ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ» ՀԵՏ»


Բրազիլացի խաղացողն, ով այսօր՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կմրցի «Ռեալի» դեմ՝ «Սանտիագո Բեռնաբեուի գավաթի» համար, իր գովասանքի խոսքերն է հղել «Ռեալի» մարզչի հասցեին:
Մելոն կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն լավագույն մարզիչն է աշխարհում:
Նախկին «Ալմերիայի» խաղացողը վերադառնում է Իսպանիա՝ խաղալու արդեն Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ու խոստովանել է, որ կցանկանար խաղալ «Ռեալի» կազմում՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
«Մոուրինյոն լավագույն մարզիչն է աշխարհում, ես միշտ ասել եմ, որ երազում եմ մի օր աշխատել նրա հետ ապագայում, բայց հիմա շատ ուրախ ու կենտրոնացված եմ «Գալաթասարայում»: Հուսով եմ՝ կարող եմ հաղթել «Գալաթասարայի» հետ՝ Մադրիդում, ապա Մոուրինյոյի գլխավորությամբ՝ «Ռեալում»»:
"The Special One"-ն արդեն քննադատել է վերջերս շրջանառվող կարգապահական խնդիրները կապված Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում եղած միջադեպի հետ, իսկ ահա Մելոն արդարացրել է նախկին «Չելսիի» մարզչին.
«Ես նման եմ Մոուրինյոյին: Ես մի տղա եմ, ով ունի հզոր անհատականություն, ով չի սիրում կորցնել ու պարտվել: Սրանք նորմալ են «Ռեալի» համար: Եթե ձեզ դուր չի գալիս այս ֆուտբոլը, ապա կարող եք ժամանակ անցկացնել ու հաճույք ստանալ խաղալով թենիս»,- ասել է «Գալաթասարայի» ֆուտբոլիստը:
Երբ ֆուտբոլիստին հարցրել են հայրենակցի՝ Նեյմարի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին, խաղացողն ասել է, որ նա «Սանթոսից» հեռանալու դեպքում մեծ հաջողություններ կունենա «Ռեալի» կազմում:
«Նա մեծ խաղացող է: Հույսով լեցուն եմ, որ նա պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ ու մեծ հաջողությունների կհասնի թիմում: Նա կարող է լինել աշխարհի լավագույն խաղացողը և տեղափոխվելով «Ռեալ Մադրիդ»՝ առաջին քայլը կանի դեպի այդ նպատակը»,- եզրափակել է բրազիլացին:

Комментариев нет:

Отправить комментарий