среда, 24 августа 2011 г.

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՇԱՀԻՆՆ ԻՐ ՆՈՐԱՄՈՒՏՆ ՈՒՆԵՆԱ «ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԻ» ԴԵՄ ԽԱՂՈՒՄ


Նուրի Շահինը, «Ռեալ» տեղափոխությունից հետո, դեռևս չի կարողացել իր նորամուտը նշել «Արքայական» թիմում: Շահինը «Գալաթասարայի» դեմ խաղում՝ «Սանտիագո Բեռնաբեուի գավաթի» խաղարկությունում կարող է մասնակցել խաղին ու դեբյուտն արձանագրել՝ որպես «Ռեալի» խաղացող:
Նա չի կարողացել մինչ այժմ խաղադաշտ դուրս գալ ծնկի վնասվածքի պատճառով, սակայն ամեն ինչ անում է խաղին պատրաստ լինելու համար:
Հիշեցնենք, որ վաղը (այսօր կեսգիշերն անց 01:30) «Ռեալը» թուրքական «Գալաթասարայի» հետ կմրցի «Սանտիագո Բեռնաբեուի գավաթի» համար:
Խաղը կարևոր նշանակություն կունենա ֆուտբոլիստի համար, քանի որ փորձելու է հաղթել իր հայրենիքը՝ Թուրքիան ներկայացնող թիմերից մեկին՝ «Գալաթասարային»:
Մոուրինյոն, հավանաբար, կընդգրկի թուրքազգի խաղացողին մեկնարկային կազմում՝ Խաբի Ալոնսոյի, Սամի Խեդիրայի հետ միասին՝ պաշտպանելու կենտրոնական գիծը:
«Ռեալը» հաղթել է «Սանտիագո Բեռնաբեուի գավաթը» վեց անգամ ու ցանկանում է, որպեսզի հաջող մեկնարկ տա նախքան կիրակի օրը լիգայի շրջանակներում կայանալիք «Սարագոսայի» դեմ խաղը, որը կարող է ևս հետաձգվել ֆուտբոլիստների գործադուլի պատճառով:
«Գալաթասարայում» իրենց նորամուտները կունենան Յոհան Էլմանդերը, Թոմաս Ուժֆալուշին և Ֆերնանդո Մուսլերան:

Комментариев нет:

Отправить комментарий