«Բարսելոնայի» հետ սուպերգավաթային պատասխան խաղից հետո Ժոզե Մոուրինյոն տվեց իր մեկնաբանությունները:
«Ռեալը» հիանալի խաղաց առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Ես ուղղակի ասում եմ այն, ինչ մտածում եմ: Մենք այստեղ էինք եկել խաղալու համար: Ինչ ես ասում եմ, քննադատություն չէ, ուղղակի ես փաստն եմ արձանագրում. երկրորդ կեսում չկային այն գնդակ տվող երեխաները, ինչը հիշեցնում է փոքր թիմերի հետ խաղերը, երբ վերջիններս դժվարությունների են հանդիպում: Ինչ եղել է, չես փոխի, բայց ես միևնույն է գոհ եմ իմ թիմից»:«Մենք զգում ենք, որ խաղացել ենք երկու շատ լավ խաղ նրանց մակարդակով: Այս թիմը շատ ավելի լավն է, քան նախորդ տարի: Ինչքան երկար ես աշխատում թիմի հետ, այնքան մեծ են շանսերը ավելի հաջողակ տարի ունենալու համար: Մենք խաղացինք 9 խաղ այս միջմրցաշրջանում ու տպավորություն ստեղծվեց, որ մենք ավելի լավ խաղացինք, քանի նախորդ տարի կայացած երկու խաղերում: Ես շատ ուրախ եմ այն առաջընթացի համար, որ արձանագրել են իմ խաղացողները»:
«Մրցավարը պետք է պատժի այն ժամանակ, երբ իրադրությունը համարում է պատժելի: Պեպեն ու Մարսելոն շատ լավ խաղացին՝ մեկը 90, մյուսը՝ 45 րոպե: Պեպեն ստացավ զգուշացում անարդարացիորեն, իսկ Մարսելոն շատ լավ անցկացրեց ամբողջ խաղը: Հիմա ես չեմ ասի, թե մենք ուրախ ենք, քանի չենք հաղթել սուպերգավաթը. դա իմ կողմից կեղծավորություն կլինի: Մենք ցանկանում էինք խաղալ ինչպես տղամարդիկ ու չէինք ուզում ընկնել ներքև ամեն աննշան հպումից»:
Комментариев нет:
Отправить комментарий