Սուպերգավաթից հետո Մոուրինյոն իր սաններին հանգստի իրավունք տվեց, իսկ այսօր թիմը վերադարձել է մարզումների:
Մադրիդի «Ռեալը» այսօր մարզվեց Վալդեբեբասում: Մարզումը տեղի ունեցավ փակ դռների ետևում: Մարզմանը մասնակցեցին 19 ֆուտբոլիստներ: Վերականգնողական վարժություներ կատարեցին Կասիլյասը, Ռամոսը, Պեպեն, Կառվալյուն, Կոենտրաոն, Ալոնսոն, Օզիլը, Ռոնալդուն և Բենզեման: Շահինը, Գրաներոն և Ալթինթոփը շարունակում են վերականգնվել, իսկ Խեդիրան մարզվել է մարզադահլիճում:
Մոուրինյոյի տրամադրության տակ կային 19 ֆուտբոլիստներ, ովքեր մարզման ժամանակ բաժանվեցին երկու խմբի: Ովքեր ավելի շատ էներգիա են ծախսել «Կամպ Նոու» մարզադաշտում, մարզվեցին ավելի ցածր տեմպով (Կասիլյաս, Ռամոս, Պեպե, Կառվալյու, Կոենտրաո, Ալոնսո, Օզիլ, Ռոնալդու և Բենզեմա). նրանց վերահսկում էր Ռուի Ֆարիան:
Երկրորդ խումբը, որտեղ էին Իգուաինը, Դի Մարիան, Կալյեխոնը, Մարսելոն, Կական, Վարանեն, Արբելոան և Ալբիոլը, մարզվում էր ավելի բարձր տեմպով: Մարզման ընթացքում ֆուտբոլիստները մկանային վարժություններ կատարեցին, հարվածեցին դարպասին, որը պաշտպանում էին Ադանը և Մեխիասը: Միևնույն ժամանակ Շահինը, Գրաներոն և Ալթինթոփը շարունակում էին վերականգնվել, իսկ Խեդիրան մարզվեց մարզադահլիճում:

Комментариев нет:
Отправить комментарий