вторник, 27 марта 2012 г.

THE TELEGRAPH. «ՉԵԼՍԻՆ» ՊԱՏՐԱՍՏ Է 100 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎՃԱՐԵԼ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԵՎ ԻԳՈՒԱՅԻՆԻ ՀԱՄԱՐ»


«Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է «Ռեալից» 100 միլիոն եվրոյով գնել 27-ամյա հարձակվող Կրիշտիանո Ռոնալուին և 24-ամյա հարձակվող Գոնսալո Իգուաինին, պնդում է The Telegraph-ը: 
Արքայական ակումբի ֆուտբոլիստների գնման կապույտների պլանները գտնվում են վաղ փուլում և դեռևս ղեկավարների հետ ոչ մի կոնտակտ չի եղել: «Չելսիի» ապագա գնումները կախված կլինի նոր մարզչից, որի գլխավորությամբ կձևավորվի թիմի նոր կազմը: Եթե «Ռեալի» հետ տարբերակը չաշխատի, «կապույտները» կսևեռվեն «Նապոլիի» Լավեսսի-Կավանի զույգի վրա: «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ապտրաստ է մեծ գումար ներդնել տրանսֆերների համար: Նաև հաղորդվում է, որ Դիդյե Դրոգբան և Դանիել Սթարիջը կմնան լոնդոնյան թիմում, իսկ Սալոմոն Կալուի և Ֆլորան Մալուդայի ապագան գտնվում է մեծ հարցականի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий